Քաղաքական 

Եվրախորհրդարանի նախագահը խորապես հիասթափված է Հայաստանի և Ուկրաինայի որոշումից

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինան և Հայաստանն արտաքին ճնշման տակ հրաժարվեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։ Այդ մասին ասված է Շուլցի՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ։

 

Շուլցը վստահություն է հայտնել, որ «Արևելյան գործընկերությունը» ԵՄ-ի հետ կապերն ընդլայնելու միջոց է։ «Շնորհավորում եմ Մոլդովային և Վրաստանին, որ պատրաստվում են նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Ես խորապես հիասթափված եմ, որ Ուկրաինան և Հայաստանը հրաժարվեցին համաձայնագրի ստորագրումից»,-ասել է Շուլցը։

«Սա հատկապես ցավալի է, հաշվի առնելով այն, որ իրենց որոշումները վերանայելու որոշումը այդ երկրները կայացրել են արտաքին ճնշման տակ։ Մենք պետք է հստակ և բարձրաձայն ասենք, որ Ռուսաստանի կողմից տնտեսական և քաղաքական ճնշումները մեր արևելյան գործընկերների հանդեպ անընդունելի են»,- հավելել է Եվրախորհրդարանի ղեկավարը։

Նա միաժամանակ ասել է, որ ԵՄ-ի դռները բաց են մնում Ուկրաինայի համար։

Նույն շարքից