Հայաստան Քաղաքական 

Առանց Հանրապետականի խորհրդարանը տխուր կլինի. Վահրամ Բաղդասարյան

Այն քաղաքական ուժը, որն իշխանության ժամանակ կարողացել է օպերատիվ աշխատել, նույն հաջողությամբ կարող է աշխատել նաև որպես ընդդիմություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ի՝ ընդդիմադիր լինելու մասին հարցին:

Բաղդասարյանի խոսքերով, եթե կուսակցությունը գաղափարական ուժ է, պետք է պատրաստ լինի և ընդդիմություն լինելուն, և իշխանություն:

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցել-չմասնակցելուն, Բաղդասարյանը հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին կազմակերպելու են ԸՕ-ի քննարկումը, որից հետո կքննարկվի այդ հարցը:

Բաղդասարյանը հայտարարել է, որ ընտրություններին իրենց մասնակցությունը կախված է մի քանի բաղադրիչից, իրենք դեռ ուսումնասիրություններ են կատարում, հետո որոշումը կկայացվի:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, թե իրենք կողմնակից են, որ նոր խորհրդարանում շատ քաղաքական ուժեր ներկայացված լինեն, բայց ոչ մարդ կուսակցություններ լինենուն: Նա նաև կարևորեց իրական ընդդիմության ձևավորման հարցը:

Վահրամ Բաղդասարյանի խոսքերով, առանց Հանրապետականի խորհրդարանը տխուր կլինի:

 

Նույն շարքից