Գերմանական Քյոլնի գխավոր կայարանում ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացնում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Գերմանիայի ՆԳՆ-ից:
Նախնական տեղեկություններով, հնարավոր է կայարանում պատանդներ կան: Հստակ որևէ տեղեկություն չկա, սակայն տեղեկություններ կան, որ մի կնոջ են պատանդ վերցրել:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ օպերացիան սկսվել է տեղի ժամանակով ժամը 12:45-ին, դեպքի վայրում գտնվում են մեծ թվով ոստիկաններ:
Կայարանը շղթայի մեջ է վերցված: