Հասարակություն Ֆեյսբուք Տնտեսություն 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փակ հանդիպում է ունենալու Ալավերդու պղնձաձուլական գործարանի հարցով

«Այսօր կկայանա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի հանդիպումը:

Ըստ իմ տեղեկությունների հանդիպումը կլինի դռնփակ:

Սպասենք հանդիպման արդյունքներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը:

ՀՀ Բնապահպանական պետական տեսչության կողմից անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքի արդյունքում առաջացած ծուխը թույլատրվածից շատ է, ինչի պատճառով էլ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությունը տուգանվել է:

Ըստ Analitik.am-ի  տեղեկությունների, տուգանքն այնքան մեծ է, որ պղնձաձուլարանը գերադասել է փակվել, քան մուծել տուգանքները և շարունակել աշխատանքը: Հաշվի առնելով այն, որ պղնձաձուլարանում աշխատում է մոտ 600 մարդ, Բնապահպանական տեսչությունը տեղեկացվել է գործարանի հնարավոր փակման մասին, սակայն չի փոխել տուգանքի չափը: Արդյունքում աշխատակիցներն օրեր առաջ փակել էին  Մ-6 միջպետական մայրուղին՝ պահանջելով, որպեսզի պղնձաձուլարանը չփակվի:

Նույն շարքից