Հայաստան Քաղաքական 

Տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ. Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ հրաժարականի մասին

Վաղը ժամը 11:00-ին կառավարության արտահերթ նիստ է տեղի ունենալու: Ենթադրվում է, որ հենց այդ նիստի ժամանակ էլ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է իր հրաժարականի մասին:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ մինչև հոկտեմբերի 16-ը հրաժարական է տալու, որպեսզի ժամկետների հետ կապված խնդիրներ չլինեն, և արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին:

Այսօր ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն իր հերթին հայտնել էր, որ վարչապետ Փաշինյանը, նախօրոք արած հայտարարության համաձայն, հրաժարական է տալու հոկտեմբերի 16-ին:

Նույն շարքից