ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որը պետք է կայանա հոկտեմբերի վերջին, Երևանից տեղափոխվելու է Մոսկվա: Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
Որոշման մասին հայտարարել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Այն հիմնավորվում է նրանով, որ հոկտեմբերի վերջին Հայաստանի Ազգային ժողովը լուծարվելու է. «Եթե դեպքերը զարգանան այնպես, ինչպես հիմա են զարգանում, ո՞ւմ հետ մենք այնտեղ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Պարտականություններ կատարող պատգամավորների՞: Դա տրամաբանական ու ճիշտ չէ» ,-հայտարարել է Կալաշնիկովը:
Ենթադրվում է, որ վաղը՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետը հրաժարական է տալու, որից 14 օր հետո խորհրդարանը կլուծարվի, իսկ դեկտեմբերին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: