Իրավական Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշմամբ,ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է:

Նշենք, որ դատարանը նաև մերժել է Գրիգորյանի պաշտպանների միջնոդրությունը՝ կապված նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք ռազմամթերք ձեռք բերելը կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակություն):

 

Նույն շարքից