Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում մասնակիցների մոտ որևէ լուրջ առողջական խնդիր կամ բժշկական օգնության, անհետաձգելի միջամտության կարիք չի առաջացել:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր դիմել է Շվեյցարիայի քաղաքացի Ռ.Ա.Դ.-ն` այտի շրջանի սալջարդով, քերծվածքով, ստացել ամբուլատոր բուժօգնություն:
«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել Բելգիայի քաղաքացի Թ.Գ.-ն` ալիմենտար գաստրիտով, կրկին ստացել ամբուլատոր բուժօգնություն:
2018 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրերին «Շտապօգնության» ծառայության ու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բրիգադներն ըստ ժամանակացույցի հերթապահել են միջոցառումների անցկացման բոլոր վայրերում` մարզահամերգային համալիր, ՄՀՀ Հանրապետության հրապարակ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարող տարածք և այլն:
Հյուրերին ընդունելու և ճանապարհելու օրերին օդանավակայանի ճանապարհին և հարակից վայրերում հերթապահել են նաև Արմավիրի մարզի «Շտապօգնության» ծառայության բրիգադները։
Բարեխիղճ աշխատանքի համար նախատեսվում է նրանց պարգևատրել առողջապահության նախարարի շնորհակալագրերով: