Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը հայտարարել է, որ դեռ ուշ չէ ու Ուկրաինան կարող է փոխել իր որոշումը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ ու ստոագրել այն.«Ամեն օր մենք հակասական ազդանշաններ ենք ստանում, բայց մենք արդեն սովորել ենք ու հետևողականորեն հիշեցնում ենք ուկրաինացիներին, որ առաջարկներն աշխատանքային սեղանին են: Եվրամիության երկրների բոլոր արտգործնախարարները գտնվում են Վիլնյուսում, մենք կարող ենք օպերատիվ կերպով արձագանքել, եթե իրավիճակը փոփոխվի»,- ասել է Լինկյավիչյուսը`Ziniu radijas ռադիոընկերությանը:
Իր հերթին ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆլունե էլ նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է վերսկսել Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը։