Քաղաքական Միջազգային 

Ինչու է Պուտինը ծաղիկներ նվիրել Անգելա Մերկելին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի խախտել արձանագրությունը, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ նվիրել է նրան ծաղկեփունջ, դա եղել է ուշադրության նշան և ռուս տղամարկանց շրջանում համընդհանուր ընդունված վարքագիծ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Շևչենկոն:

Հիշեցնենք, որ Պուտինը մայիսի 19-ին Սոչիում հանդիպել է Մերկելի հետ: Գերմանական «Bild» թերթը հրապարակել է հոդված, որի հեղինակը Պուտինի այդ ժեստը համարել է «որոշակի ազդանշան»։ Ըստ լրագրողի, լուրջ քաղաքական շրջանակներում ոչ թե ծաղիկներ են նվիրում, այլ ինչպես ընդունված է ձեռքն են սեխմում:

Իսկ պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշել է, որ Ռուսաստանում կանանց ծաղկեփնջեր նվիրելը լավ նշան է, դա ավանդույթ է, որով առաջնորդվում է Պուտինը։

Դա ուշադրության նշան է, ասել է Շևչենկոն լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մերկելին նվիրած փունջը կարող է համարվել արձանագրության խախտում։

Նույն շարքից