Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության որոշմամբ, Դավիթ Գևորգյանը նշանակվելու է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ: Արմավիրում մարզպետ է նշանակվելու Համբարձում Մաթևոսյանը, իսկ Սյունիքում՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Հարցերն ընդգրկված են կառավարության նիստի օրակարգում:
Ենթադրվում է, որ այսօր կայանալիք նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: