Նախատեսվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա իր պաշտոնից: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանին:
«Նախատեսվում է, որ վաղը ՀՀ վարչապետը հրաժարական կտա»,- ասել է Եղոյանը գործակալության հետ զրույցում:
Հարցին՝ արդյոք սպասվո՞ւմ է, որ վարչապետը հրաժարական կտա կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում, Եղոյանը պատասխանել է. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել. հնարավոր է, որ նիստի ընթացքում, հնարավոր է՝ 1 ժամ հետո, հնարավոր է՝ 7 ժամ հետո»: