Ֆեյսբուք Հասարակություն 

Ստոր մեթոդներ՝ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուներից մեկի կողմից

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա:

Այսպես, թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից տարածվում է քվեաթերթիկի ձևական օրինակ, որտեղ շատ թեկնածուների՝ այդ թվում նաև իմ համարը սխալ է նշված:

ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,
ԻՄ ՀԱՄԱՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ 3-Ն Է, ԵՎ ՄԵՆՔ ՀՍՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

 

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյան

Նույն շարքից