Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ: Այս մասին վերջինս հայտնում է ֆեյսբուքյան իր էջում:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել եմ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ:
Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ամենակարևորը՝ սիրով»,-գրել է նա: