Նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԼՂ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Նախագահը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության և Հայրենիքի հետ կապերի զարգացման գործում՝ երախտագիտություն հայտնելով ներկաներին Արցախին մշտապես սատարելու համար:
Բակո Սահակյանը հանդիպել է Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին