Կառավարությունն առաջարկելու է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ: Հարցն ընդգրկված է գործադիրի՝ այսօր կայանալիք արտահերթ նիստի օրակարգում: ԱԺ արտահերթի օրակարգը լինելու է հետևյալը.
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,
«Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»
(նախագիծ)
(երկրորդ ընթերցում)