Հայաստան Քաղաքական գլխավոր 

Այսօր երեկոյան հանդես կգամ կոնկրետ հայտարարությամբ. Վարչապետ Փաշինյանը դեռ հրաժարական չի տալիս

«Այսօր կարևոր օր է, ՀՀ-ն թևակոխում է նոր պատմական շրջափուլ, որի հիմնական իմաստն այն է, որ այս շրջափուլի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»,-կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այդ մասին ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան:

Ամենայն հավանականությամբ հենց երեկոյան արվելիք հայտարարության ժամանակ վարչապետը կհայտնի իր հրաժարականի մասին: Մինչ այս ենթադրվում էր, որ վարչապետն իր հրաժարականի մասին հայտարարելու է կառավարության արտահերթ նիստի ժամանակ:

 

Նույն շարքից