Հայաստան Քաղաքական 

Ես նոր Հայաստանի կողմնակիցն եմ. Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյան

Ես, ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով այսօր նշանակվելու է Սյունիքի մարզպետ:

Պողոսյանը նշեց, որ իր առաջին քայլերից մեկը լինելու է փոխվստահության մթնոլորտ ստեղծել, որ ժողովուրդը հասկանա, որ ժողովուրդն  իրոք իրավիճակի տերն է:

Հարցին, թե ինչով է պայմանավորված այն, որ Սյունիքում մարզպետ է նշանակվում նախկին ուժային, Հունան Պողոսյանն ասաց, որ չի կարող պատասխանել:

Նախկին փոխոստիկանապետը նշեց, որ 8 տարի ծառայել է նախկին պաշտոնում, որից հետո կարճ դադար էր պետք, ինչը եղավ, որից հետո մեծ սիրով ընդունել է մարզպետ դառնալու առաջարկը:

Հարցին, թե սպասում էր արդյո՞ք, որ իրեն կառաջարկեն մարզպետ դառնալ, Պողոսյանն ասաց, որ կոնկրետ մարզպետի մասով չի սպասել, սակայն ինչ-որ բանի սպասել է, բայց հրաժարականի ժամանակ նոր պաշտոնի մասով պայմանավորվածություն չի եղել:

Պողոսյանը հայտարարեց, որ ինքը նոր Հայաստանի կողմնակիցն է և ամեն ինչ անելու է, որ այդ նոր Հայաստանում լավ լինի:

Նույն շարքից