Քաղաքական 

Արթուր Վանեցյանը՝ իր քավորի և բաջանաղի՝ նախարար լինելու մասին

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, որ իր բաջանաղն ու քավորը նախարարներ են, հայտարարեց, որ մասնավորապես Ֆելիքս Ցոլակյանը եղել է ԱԱԾ-ի հին աշխատողներից. «Երբ ես ընդունվել եմ ԱԱԾ, նա եղել է ծառայության բարձրաստիճան պաշտոնյա: Ես նրան շատ հարգում եմ, որպես մարդ, զինվորական, պետական գործիչ, բայց նա իմ քավորը չէ: Իմ քավորը սովորական մարդ է, անունը Վարդան, ազգանունը Կուլիջանյան: Դա բոլորին հայտնի փաստ է: Վերջին շրջանում մոդայիկ է դարձել «Վանեցյանն ու ինչ-որ մի բան» բովանդակությամբ հոդվածները: Դա դառնում է ինչ-որ սենսացիա»:

Ինչ վերաբերում է Էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամայանին, Վանեցյանն ասաց. «Մի պահ մի կողմ դնենք այն, որ նա իմ բաջանաղն է: Այլ առիթ կա՞, որով որ նրան կարելի է մեղադրել այս կամ այն արարքի մեջ: Նա ՀԾԿՀ անդամ չի եղել, եղել է վարչության պետ: Ընդ որում, սկսել է առաջատար մասնագետից և հասել է վարչության պետի, ինչից հետո նշանակվել է Էներգետիկայի փոխնախարար»:

Նույն շարքից