Գլխավոր Իրավական Հասարակություն 

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման պատվիրատուն հայտնի է. Արթուր Վանեցյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ պարզվել է իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման շրջանակները. «Պարզվել է շրջանը, թե ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել, գաղտնալսման եղանակը պարզվում է»:

Վանեցյանը նշեց, որ պատվիրատուները Հայաստանից են, սակայն անուններ չնշեց. «ԱԱԾ-ն կապ չունի: Լավ, եկեք մի թեթև բացեմ: Հաշվի առնելով այն, որ ես գտնվել եմ ռոումինգի տակ՝ ռոումինգով զանգերի ժամանակ օպերատորները որպեսզի կարողանան ավելի էժան կապ ապահովել, օգտվում են տարբեր ինտերնետային հեռախոսային ուղիներից: Այսինքն IP տելեֆիանիա կոչեցյալը: Ես եղել եմ ռոումինգի տակ և այդ ինտերնետային կապուղին պաշտպանված չէ: Այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող է գաղտնալսումն իրականացնել: Այդ գաղտնալսման բովանդակությունն ինձ համար կարևոր չէ, որի մասով կարող եմ պարզաբանումեր տալ բոլորին: Քննության արդյունքում պարզվել է, որ ես ու Սասուն Խաչատրյանն այդ օրն ունեցել ենք 10 զանգ, 8 անգամ նա է զանգահարել, 2 անգամ ես: Մենք խոսակցություն չենք ունեցել, որը տևի 8 րոպե ու 40 վայրկյան: Մենք ունեցել ենք ամենաերկարը 2,5 րոպեոանոց խոսակցություն: Այդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված են և ներկայացված որպես մեկ խոսակցություն: Ինչ վերաբերում է իմ հայտնի արտահայտությանը, որ «ուզես չուզես, պետք է տաս» ապա ասեմ՝ արդեն հայտնի է, որ դատավորի անուն ազգանունը Վաչե Մարգարյան է, իսկ ես ասում եմ «Հրաչ»: Հրաչը ՀՔԾ քննչական խմբի ղեկավարն է: Ես Սասուն Խաչատրյանին հարցնում են, թե ինչ է ասում Հրաչը, իսկ Խաչատրյանը փոխանցում է՝ Հրաչն ասում է, որ հիմնավոր է: Ես էլ ասում եմ, որ ուզի չուզի, պետք է տա: Ես չեմ վախենում չեմ թաքցնում: Ես դատավորի հետ չեմ խոսել»։

Վանեցյանի խոսքերով գաղտնալսման պատվիրատուն մեկն է, սակայն այդ պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելն  ու հիմնավորելը շատ բարդ է, որն այս փուլում չի լինում:

Ինչ վերաբերում է շարժառիթին, ապա ըստ ԱԱԾ տնօրենի, հիմնական շարժառիթը եղել է իր հրաժարականը։

Նույն շարքից