ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կարծարծվի Փաշինյան-Թրամփ առաջիկա հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթին, ով այդ մասին խոսել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Նա վստահեցրեց, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպում կլինի, սակայն չի կարող ասել՝ երբ և որտեղ: «Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների միջև հանդիպումների կայացմանը։ Կարծում եմ՝ այդ հարցը վարչապետ Փաշինյանի և դեսպան Բոլթոնի քննարկումներում կարծարծվի»,-ասաց նա:
Ջոն Բոլթոնը տարածաշրջան կայցելի հոկտեմբերի 20-ին: