Քաղաքականություն 

Ուկրաինայի դերը Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ, մրցակցության առումով, կպահպանվի

analitik.am

Ռուսաստանը հասել է նրան, ինչը ցանկանում էր Ուկրաինայի հետ կապված, Հայաստանի որոշումը չորս երկրների հանդեպ Կրեմլի ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչ մասերից էր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Վիլնյուսում մեկնարկած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին:

Նրա համոզմամբ՝ Ուկրաինան դրանցի չի փոխվել, այն  46-միլիոնանոց երկիր է Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ: Այն երկիր է, որը միշտ հավասարակշռում է այդ երկու կողմերը: «Ուկրաինան երկիր է, որը փորձելու է ընտրություն չանել, այդ դրությունը չի կարող փոխվել մի չստորագրված փաստաթղթի պատճառով: Ուկրաինայի դերը Ռուսաստանի ու Եվրոպայի մրցակցության միջեւ կմնա, եթե անգամ Ուկրաինան Ռուսաստանի համար չափազանց ծանր գործընկեր էր ԱՊՀ-ում: Եթե Ռուսաստանին հաջողվի Ուկրաինային քաշել-տանել Մաքսային միություն, ապա ցավակցում եմ այդ միությանը»,-ընդգծել է քաղաքագետը, հավելելով, որ Ուկրաինայի խնդիրները կապված են իր աշխարհագրական դիրքի հետ, այլ ոչ թե նրա, թե ինչ կստացվի Վիլնյուսում:

Նույն շարքից