Հայաստան Քաղաքական 

ԱՀ ՄԻՊ թափուր պաշտոնի համար մեկ թեկնածու է առաջադրվել. հայտարարություն

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն  հանդես է եկել հայտարարությամբ:

«Օրենքով սահմանված ժամկետում Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար միայն ԱԺ «Հայրենիք» խմբակցությունն է առաջադրել թեկնածու:

«Հայրենիք» խմբակցության առաջադրած թեկնածուն Արտակ Արտյոմի Բեգլարյանն է:

Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին»,- նշված է հայտարարության մեջ:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նույն շարքից