Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների շփումները դրական իմպուլս են հաղորդում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Լյուքսեմբուրգում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Մամեդյարովը նշել է, որ երկու երկրների ԱԳ նախարարների երկու հանդիպումները, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած զրույցը դրական իմպուլս են տալիս հակամարտության կարգավորմանը, իսկ Հայաստանում կայանալիք ընտրությունները պարզություն կմտցնեն հարցում, թե որքանով է Երևանը պատրաստ խաղաղության և կայունության:
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով, Բաքուն իր հերթին պատրաստ է կառուցողական և թիրախավորված բանակցություններ վարելուն, իսկ հակամարտության կարգավորումը կարևորագույն պայման է տարածաշրջանում կայունության համար: