Ռազմական Հասարակություն 

Հրամանատարական հավաքներ` Արցախում

Պաշտպանության բանակի 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 15-ից մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որին մասնակցում են ՊԲ ռազմաբժշկական զորամասերի հրամանատարների բուժական գծով տեղակալները, միավորումների և զորամասերի բժշկական ծառայության պետերը:

ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի բազայի վրա անցկացվող պարապմունքները նպատակ ունեն կատարելագործելու մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական վարժվածությունը զորքերի ամենօրյա բժշկական ապահովման, մարտական գործողությունների ընթացքում սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և բուժկանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, իրականացման և դրանց ընթացքի ղեկավարման ուղղությամբ:

Նույն շարքից