Թաիլանդում կառավարության կողմնակիցների եւ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների բախման հետեւանքով վիրավորվել է երեք մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Պաթհումթհանի կենտրոնական նահանգում: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ շուրջ 100 ընդդիմադիրներ ուղեւորվել են դեպի քաղաքապետարան՝ բողոքի ցույց անցկացնելու համար: Ճանապարհին նրանց կանգնեցրել է կառավարության կողմնակիցների 300 հոգանոց խումբը: Բախման հետեւանքով երեք ընդդիմադիրներ վիրավորվել են:
Հիշեցնենք, որ Թայլանդում արդեն մի քանի օր չեն դադարում հակակառավարական ելույթները: Սակայն բողոքի զանգվածային ցույցերն սկսվելուց ի վեր սա Թաիլանդում փողոցային բռնության բացահայտ դրսեւորման առաջին դեպքն է: