Հասարակություն 

Հաբիբ Նուրմագոմեդովը սպառնացել է 50 Cent-ին

Հաբիբ Նուրմագոմեդովը սպառնացել է ռեփեր 50 Cent-ին, ով վիրավորել է մարզիկի մենեջեր Ալի Աբդել-Ազիզին:

«Երբեք վատ բան մի խոսիր իմ եղբոր մասին»,-մեկնաբանել է Հաբիբը ռեփերի գրառումը, որով վերջինս ծաղրել է Աբդել Ազիզին: Այդ մեկնաբանությունից հետո 50 Cent-ը հեռացրել է գրառումը:

Ավելի վաղ հայտնի ռեփերը հետևյալ բովանդակությամբ գրառում էր արել Ինսթագրամի իր էջում. «Վատ մենեջերի ևս մեկ օրինակ: Այս հիմարը՝ էժան կոստյումով, խոսում է փողի մասին: Ծիծաղելի է»:

Դրանից առաջ էլ Աբդել-Ազիզը, մեկնաբանելով 50 Cent-ի առաջարկը՝ կապված 2 միլիոն դոլարով Հաբիբին UFC-ից  Bellator տանելու հետ, ասել էր, որ այդ գումարով ռեփերը կարող է Coca-Cola բացել Հաբիբի համար:

Նույն շարքից