Իրավական Հասարակություն 

Խուզարկություններ են կատարվել «Նորատուսցի Արայի» բնակարաններում

analitik.am

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեն այսօր խուզարկություններ է կատարել Արա Բանդուրյանի բնակարաններում, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «Նորատուսցի Արա»։

Հիշեցնենք, որ նրա մասնակցությամբ զինված խուլիգանություն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Հուկաման» ակումբում։

Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը՝ ժամը 03-ի սահմաններում, Արա Բանդուրյանը մի շարք այլ անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 4/1 հասցեում գտնվող «Հուկաման» ակումբ՝ թերեւս ժամանակ անցկացնելու, որտեղ նրա տրամադրությունն այնքան է լավացել, որ հանել է ատրճանակն ու սկսել կրակել։ Հրապարակված տեսանյութում երեւում է, որ սեղանին դրված են ինչ-որ շշեր, իսկ սեղանի շուրջ եղել է նաեւ կին, երբ Արա Բանդուրյանը ատրճանակով սկսում է կրակել պատի ուղղությամբ։ Պատի վրա հայտնաբերվել է թվով 5 հատ կրակվածի հետք։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից