Քաղաքականություն 

Վարդգես Գասպարին հացադուլ է անում

analitik.am

Վարդգես Գասպարին կեսօրից ՄԻՊ գրասենյակի դիմաց 24-ժամյա հացադուլ և նստացույց է սկսել՝ պահանջելով, որ Պաշտպանի աշխատակազմը հրապարակի իրեն օգոստոսի 23-ին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու առթիվ ունեցած ամբողջ տեղեկատվությունը:

Պաշտպանի աշխատակազմը ժամանակին ուղարկել է Գասպարիին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու ամբողջական տեղեկատվությունը ոստիկանությունից ստացված պատասխանների վերաբերյալ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Բայց այսօր նրան նաև առձեռն են տրամադրվել ուղարկված փաստաթղթերի պատճենները:

Պաշտպանի գլխավոր խորհրդականը մուտքի մոտ ժամանած ոստիակններին հորդորել է չխոչընդոտել Գասպարիի նստացույցին՝ համարելով, որ դա բողոքն արտահայտելու նրա նախընտրած տարբերակն է:

Նույն շարքից