Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է . «Էլ ոչ մի զսպող բան չկա՞...
Երբ մի քանի օր առաջ տեսա, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսության գլխավոր լրատվական ծրագիրը վարում է Գլխավոր դատախազության աշխատակիցը, մտածեցի՝ դե լավ, նոր է պաշտոն ստացել դատախազությունում, երեւի էլ նման բան չկրկնվի... Այսօր միացնում եմ հեռուստացույցը ու կրկին դատախազության աշխատակիցը վարում է լրատվական հաղորդումը... Այսինքն՝ դա միանգամայն նորմալ է համարվում եւ այսուհետ Հայաստանի Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումները վարելու է Գլխավոր դատախազության ներկայացուցիչը... Ու նաեւ լսում եմ հեռուստատեսությամբ, որ կառավարությունն այսօր կլորիկ մի գումար է տրամադրել ՙԻնչ, որտեղ, երբ՚ հաղորդման լիցենզիան գնելու համար: Հայտնի է, որ իրենք՝ կառավարության անդամներն են մասնակցում այդ խաղին եւ ուրեմն գնել են այդ խաղը, որ խաղան... Բայց դա ոչ թե պարզապես կոռուպցիայի օրինակ է, դա կոռուպցիայի ԴԱՍԱԿԱՆ օրինակ է, երբ պաշտոնյանները որոշում են կայացնում՝ սեփական, անձնական շահերից ելնելով... Ախր այս շշի մեջ պիտի լիներ մեր կառավարությունն ամբողջությամբ... Լավ, էլ զսպող ոչ մի բան չի՞ մնացել Հայաստանում»:
Էլ ոչ մի զսպող բան չկա՞. Արմեն Դուլյան