Հասարակություն 

Չեմ պատրաստվում հրաժարական տալ, դեռ երեք տարի աշխատելու ժամանակ ունեմ․ Ազատամուտի համայնքապետ

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, բնակիչները բողոքի ակցիա և դասադուլ են կազմակերպել՝ պահանջելով համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը:

Analitik.am-ը խոսեց Ազատամուտի համայնքապետի հետ, ով ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ. «Ես 3 տարի աշխատելու ժամանակ ունեմ, և աշխատելու եմ: 3 տարի հետո նոր ընտրություններ կլինի և հետագայում ում կընտրի ժողովուրդը, նա էլ կլինի նոր համայնքապետը»:

Հարցին, ինչքա՞ն ժամանակ է, որ ազատամուտցիները բողոքի ակցիա են կազմակերպել և հրաժարական են պահանջում, Մարտիրոսյանն ասաց,որ տեղյակ չի. «Ես ի՞նչ գործ ունեմ իրանց հետ»:

Նույն շարքից