Վահրամ Բաղդասարյանին նոր Ընտրական օրենսգրքի մասով մտահոգում է շտապողականությունը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտնել է, որ 1,5 ժամ առաջ են ստացել նախագծի վերջնական տարբերակը, այդ պատճառով էլ որևէ մեկը չի հասցրել ծանոթանալ դրան: Կողմերը պայմանավորվել են, որ 24 ժամյա ռեժիմը հնարավոր է վերանայվի, որպեսզի նորմալ քննարկում իրականացվի:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում հանդիպում է տեղի ունեցել Հանրապետական կուսակցության և Ընտրական օրենսդրությունը բարեփոխելու համար ստեղծված վարչապետին առընթեր հանձնաժողովի անդամների միջև, քննարկվել է ԸՕ փոփոխությունները:
Հավելենք, որ Կառավարության ներկայացուցիչները հանդիպելու են նաև Ծառուկյան խմբակցության և ՀՅԴ-ի հետ: Առաջինի հետ հանդիպումն արդեն մեկնարկում է: