ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով պաշտոնանկություններ են տեղի ունեցել.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահան Զարոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան:
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Նարեկ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։