ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ռաֆայել Ավետիսյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:
Վարչապետ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Բագրատ Բադալյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: