Քաղաքականություն 

Եվրամիությունն ու Հայաստանն այսօր վերահաստատել են իրենց հաստատակամությունը

analitik.am

Վիլնյուսում ստորագրվելիք հռչակագրի նախնական տեքստն արդեն կա: Այս մասին հայտնում է «Ազատություն TV-ին»՝ նշելով, որ փաստաթղթի նախնական տարբերակում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես ասված է.

«Եվրամիությունն ու Հայաստանն այսօր վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ավելի զարգացնելու և խորացնելու վերաբերյալ՝ շեշտելով իրենց հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը:

 Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատել են յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու Եվրամիության հետ հարաբերությունների՝ իրենց համար ցանկալի մակարդակն ու նպատակները»:

Նույն շարքից