ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին կհայտարարի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ին Հանրային հեռուստաընկերության եթերում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Հիշեցնենք, որ այսօր կայացած կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ երեկոյան հանդես է գալու հայտարարությամբ: