Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը մեկնում է Փարիզ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Փարիզ, որտեղ մասնակցելու է Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Այցը կայանալու է նոյեմբերի 11-ին: Բացի վերոնշյալ միջոցառումներին մասնակցելուց, Պուտինը մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի կազմակերպած աշխատանքային նախաճաշին:

Հավելենք, որ Առաջին աշխարհամարտին նվիրված միջոցառումների համար Փարիզ է  մեկնելու աշխարհի 50 առաջնորդ:

 

Նույն շարքից