Քաղաքական 

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարևորել է Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը

Ժնեւում ընթացող Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արգենտինայի պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացումը՝ այդ հարցում ընդգծելով Արգենտինայի մեծաթիվ հայկական համայնքի դերը: Կողմերն անդրադարձել են բարեկամական խմբերի գործունեությանը, կարեւորել փոխայցերը, խոսել միջազգային կազմակերպություններում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ համագործակցության մասին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարեւորել է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը՝ հաշվի առնելով համապատասխան տնտեսական ներուժի առկայությունը:

Նույն շարքից