Հասարակություն Միջազգային 

Ուկրաինայում, զորավարժության ժամանակ, Սու-27 ինքնաթիռը վթարի է ենթարկվել

analitik.am

Ուկրաինայի Վիննիցկոյի շրջանում՝ զորավարժության ժամանակ Սու-27 ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը:

«Այսօր, ժամը 17:00-ի սահմաններում, Ուլանով գյուղում, ուսումնամարտական թռիչքի ժամանակ «Սու-27» ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Տարվում են որոնողափրկարարական աշխատանքներ», - ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ճշտված տվյալների`վթարը տեղի է ունեցել ուսումնամարտական ​​Su-27UB ինքնաթիռով:

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, վթարը տեղի է ունեցել «Clear Sky-2018» միջազգային զորավարժության ընթացքում:

Օդաչուների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Նույն շարքից