Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը սպառնացել է Գոնդուրասին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է կրճատել ֆինանսական օգնությունը Գոնդուրասում ապօրինի ներգաղթյալների հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին Թրամփը գրել է իր Թվիթերյան էջում։

«Միացյալ Նահանգները վճռականորեն տեղեկացնում է Գոնդուրասի նախագահին, որ եթե ԱՄՆ-ի ուղղությամբ շարժվող մարդկանց չկանգնեցնի և չվերադարձնի Գոնդուրաս, մենք անմիջապես կզրկենք Գոնդուրասին ֆինանսական և այլ օգնության միջողներից»,-գրել է նա:

Ինչպես փոխանցում է Reuters- ը, հոկտեմբերի 15-ին մոտ երեք հազար ներգաղթյալներ անցել են Գոնդուրասի և Գվատեմալայի սահմանը և շարժվում են դեպի հյուսիս՝ Մեքսիկա: Ավելի ուշ նրանց է միացել մոտ 1,3 հազար մարդ:

Նշվում է, որ վերոնշյալ շարժումը կոչվում է «Ներգաղթյալների մարշ», և այն ինքնաբուխ չէ, կան կազմակերպիչներ:

Նշվում է նաև, որ Գվատեմալայի ոստիկանությունը չի կարողացել կանգնեցնել գոնդուրասցիներին, որոնց նպատակն է մուտք գործել Միացյալ Նահանգներ կամ Մեքսիկայի իշխանություններից ապաստան խնդրել:

Նույն շարքից