Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Քաղաքական նոր մենաշնորհ է ձևավորվում. Ռոբերտ Քոչարյանն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

analitik.am

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են հանգեցնել քաղաքական մենաշնորհի: Այս մասին Քոչարյանը հայտնել է РИА Новости-ին տված մեկնաբանությունում: 

«Տակտիկական առումով սա վարքագծի հասկանալի ուղղություն է՝ հաջողության հասնել հիմա՝ այսպես ասած հայտնիության գագաթնակետին գտնվելու պահին: Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում, այսպես ասած, որպես քաղաքական գործիչ դու հաղթում ես, սակայն որպես պետական գործիչ պետք է մտածել՝ արդյոք արժեր դա անել հիմա»,- ասել է Քոչարյանը՝ նշելով, որ ձևավորվելու է միակողմանի խորհրդարան, նոր քաղաքական մենաշնորհ: 

Քոչարյանը կասկածում է, որ էյֆորիայի պայմաններում հնարավոր կլինի իրոք արժանի ԱԺ ընտրել.« Պետական շահի տեսանկյունից չեմ կարծում, որ ճիշտ է ձևավորել նոր քաղաքական մենաշնորհ»,- ավելացրել է Քոչարյանը՝ նշելով, որ ամբողջական իշխանությունը նաև ամբողջական պատասխանատվություն է:

«Հետևաբար, իմ կարծիքն այն է, որ վերջանում է ինչ-որ փուլ, բոլորի համար սա նոր ռեստարտ է, ձևավորվելու է նոր իշխանություն, որն արտացոլելու է հասարակության ներկայիս տրամադրությունները, այդ իշխանությունը ձևավորման պահից պետք է պատասխանատվություն կրի ամեն ինչի համար, ինչ կատարվում է երկրում»,- ասել է Քոչարյանը: 

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ այդ կերպ փորձելով հիմք ստեղծել արտահերթ խորհրդարանական ընտրություների անցկացման համար: 

Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն ցրվելու է, եթե 2 անգամ հնարավոր չլինի ընտրել կառավարության նոր ղեկավար: 

Ըստ ՀՀ Սահմանադրության, արտահերթ ԱԺ ընտրությունները պետք է անցկացվեն ԱԺ-ն ցրվելուց հետո ոչ շուտ , քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո: 

Նույն շարքից