Հայաստան Քաղաքական Բարի օր 

Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողին հայտնել է, թե ինչու հենց հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց /տեսանյութ/

Բոլորը հասկանում են, որ իմ հրաժարականը նրա համար է, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպենք: Հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ:

Հարցին, թե ինչու հրաժարականը տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին, այլ ոչ թե օրինակ 1 ամիս առաջ, Փաշինյանը նշել է, որ փորձել են ավելի լավ ու խորը հասկանալ Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, և զարգացումներն իրենք հանգեցրեցին նրան, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դարձան ժողովրդի պահանջը:

Խոսելով հնարավոր ռիսկերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք տեսականորեն կան, իսկ գործնականում՝ ոչ: Հարցին, թե ինչու գործնականում դա հնարավոր չէ, վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիների 92 տոկոսից ավելին աջակցում է իր կառավարությանը, և տարբերակ չկա, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից:

Նույն շարքից