Հայաստան Քաղաքականություն Ֆեյսբուք 

Ազգային ժողովն ամբողջ ծավալով պահպանելու է իր լիազորությունները. Արսեն Բաբայան

analitik.am

Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները, ինչպես նաև մամուլի առանձին միջոցների որոշ հրապարակումները, տեղեկացնում եմ.

Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով մինչև արտահերթ ընտրությունների միջոցով նոր կազմավորված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը։

Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մաս:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայան

Նույն շարքից