Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է կայացրել. Արմեն Աշոտյան

analitik.am

Եթե վարչապետը կարողացավ իր հրաժարականը հետաձգել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համար, ինչու դա չարեց ՀԱՊԿ-ի համար: Լրագրողների հետ զրույցում հարցրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք՝ երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից տեղափոխվում է Մոսկվա: Դա արվում է այն հիմնավորմամբ, որ Հայաստանում այդ օրերի Ազգային ժողովը լուծարված է լինելու և պատգամավորները պաշտոնակատար են լինելու:

Աշոտյանի խոսքերով, վարչապետ Փաշինյանը ճիշտ որոշում է կայացրել Ֆրանկոֆոնիայի մասով, քանի որ սխալ կլիներ հրաժարական տալ մինչև մի քանի տասնյակ պետությունների ղեկավարների այցը, սակայն նրա համար անհասկանալի է, թե ինչու դա չարվեց ՀԱՊԿ-ի պարագայում:

ՀՀԿ-ական պատգմավորը նաև իր ուրախությունն է հայտնել այն մասով, որ իրենց իշխանության օրոք նախաձեռնած շատ կարևոր արտաքին քաղաքական երևույթը տեղի ունեցավ՝ բարձր մակարդակով. «Ուրախ եմ, որ կառավարությունը կարողացավ էստաֆետը վերցնել նախորդ կառավարությունից: Ուրախ եմ անգամ, որ ԼՂ հակամարտությանը վերաբերող երևանյան դեկլարացիաներից մեկի ձևակերպումներն ամբողջությամբ համահունչ էին Սերժ Սարգսյանի օրոք տարբեր միջազգային կառույցներում ընդունված փաստաթղթերին: Այսինքն, այս կառավարությունը մեզանից ստացավ ոչ միայն Ֆրանկոֆոնիան, այլ նաև լավ իմաստով օգտագործեց մեր օրոք մշակված ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումներն ու բանաձևերը,  որոնք փաստացի շարունակությունն են նախորդ կառավարության օրոք արտաքին քաղաքական գերակայություններին»:

Նույն շարքից