Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը մանրամասներ է պատմել Պուտինի հետ հանդիպումից

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Մոսկվայի կողմից Միացյալ Նահանգների ընտրություններին միջամտելու անթույլատրելիության մասին: Այս մասին Թրամփը հայտնել է Fox Business-ի հետ զրույցի ժամանակ:

«Ես ասացի «Այլևս ոչ մի միջամտություն»»,-հայտարարել է Թրամփը: Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան չի փորձել ազդել ընտրությունների վրա:

Թրամփը նաև ենթադրել է, որ Պուտինը կցանկանար ԱՄՆ նախագահի աթոռին տեսնել Հիլարի Քլինթոնին:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 16-ին, Հելսինկիում:

Նույն շարքից