Քաղաքականություն 

Լարի Քինգը «Հայաստան» հիմնադրամին 5000 դոլար է նվիրաբերել

analitik.am

Հայտնիհեռուստամեկնաբան, 25 տարիCNN հեռուստաընկերությանեթերում աշխատած նախկինհաղորդավար Լարի Քինգը ոչ միայն ներկա է գտնվել «Հայաստան» համայկական հիմնադրամի` Լոս Անջելեսում տեղի ունեցած «Հեռուստամարաթոն-2013»-ին, այլ նվիրատվություն է կատարել: Նա «Դեպի Արցախ» խորագրով հեռուստամարաթոնին 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել:

«Դեպի Արցախ» խորագրով 16-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, որը սկսվել էր նոյեմբերի 28-ին եւ տեւել 12 ժամ, 22 մլն 661 հազար 372 դոլար է հավաքվել: «Հեռուստամարաթոն-2013»-ին նվիրաբերված գումարները կուղղվեն Հայաստանն Արցախին կապող Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական, սոցիալ-տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող ավտոճանապարհի կառուցմանը:

Հեռուստամարաթոնի ընթացքում Լարի Քինգը զրուցել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ստացել Արցախ այցելելու հրավեր եւ ընդունել հրավերը: Հեռուստամարաթոնի ժամանակ ուղիղ եթերում լրագրողի հետ զրույցում այդ մասին տեղեկացրել էր Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի թեմակալ առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: «Հավանաբար, մոտ ժամանակներս Լարի Քինգը կայցելի Արցախ», -նշել էր նա:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն անմիջապես արձագանքել են «Արմենպրես»-ի այս հաղորդագրությանը: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյաները հայտարարել են, որ եթե Լարի Քինգն այցելի ԼՂՀ, ապա նա անմիջապես կընդգրկվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «անցանկալի անձանց» ցուցակում: Ադրբեջանի, մեղմ ասած, այդ անհեթեթ ցուցակում, որը ոչ այլ ինչ է, քան PR ակցիա, արդեն ընդգրկվել են Արցախ այցելած 350-ից ավելի հայտնի քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, արվեստի եւ գիտության աշխարհահռչակ ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ եւ մամուլի ներկայացուցիչներ:

Նույն շարքից