Հայաստան Քաղաքականություն 

Հեղինակավոր իրավաբանները կարծում են, որ առաջադրվելու անհրաժեշտություն չկա. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ազատության հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր կողմից երեկ արված հայտարարության մասին, որ հնարավոր է ինքն ընտրի առաջադրվելու, սակայն չընտրվելու տարբերակը, նշեց, որ դա ոչ թե քաղաքական, այլ իրավաբանական հարց է և իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ օրվա երկրորդ կեսին քննարկումների արդյունքում ավելի ծանրակշիռ է եղել այն կարծիքը, որ այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, ինքն ուղղակի չի ցանկացել, որ որևէ նրբերանգ անտեսվի, դրա համար էլ այդ մասին բարձրաձայնել է. «Երեկ տեղի ունեցած քննարկմանը ներկա հեղինակավոր իրավաբանների մեծ մասն ասում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց կային նաև հակառակ կարծիք ունեցողները: Դրա համար ասում եմ, որ այստեղ քաղաքական հարց չկա: Ի վերջո պետք է որոշումը քաղաքական մակարդակում կայացվի»:

Նույն շարքից