Քաղաքականություն 

Դեյվիդ Հիգգինսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

analitik.am
Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև սպառազինության վերահսկողության ոլորտում ռազմական համագործակցության խորացման նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ից 30-ը աշխատանքային այցով ՀՀ-ում է գտնվում Կանադայի սպառազինության վերահսկողության կենտրոնի միացյալ ռազմավարական շտաբի տնօրեն, գնդապետ Դեյվիդ Հիգգինսի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ՊՆ լրատվության ծառայությունից:
Այցի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 28-ին գնդապետ Դ. Հիգգինսի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանի հետ: 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են սպառազինության վերահսկողության ոլորտում երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարների,  համատեղ ծրագրերի և փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:

Նույն շարքից