Բարի օր Քաղաքականություն 

Տեսականորեն հնարավոր է, որ պաշտոններ ստանան նաև Հանրապետականները. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով սյունեցիների կողմից հոկտեմբերի 16-ին ճանապարհը փակելու մասին՝ կապված Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ, հայտարարեց, որ սյունեցիները չեն եղել, եղել են իրենց կուսակցության անդամները:

Կոնկրետ Հունան Պողոսյանի նշանակման մասով Փաշինյանը կրկնեց հոկտեմբերի 16-ին ասված խոսքերը, որ կա բարիկադներ կառուցելու ժամանակ և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը, հիմա հենց երկրորդ փուլն է. «Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ: Այստեղ քաղաքական ուղերձի խնդիր կա: Ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների չենք բաժանում: ՀՀ-ում անթերի մարդիկ չկան: Միշտ բացասական արձագանքներ լինում են՝ մեկը երիտասարդ է, մեկը՝ տարիքով, մյուսը՝ ոչ: Խնդիրն այն է, որ մենք ուղերձներ ենք հղում ամբողջ ներուժը համախմբելու մասին: Ով ինչ արել է, դրա համար պատասխան է տալու: Անցել են այն ժամանակները, որ պաշտոնյաներն արտոնություն են ունեցել»:

Վարչապետը տեսականորեն չի բացառում, որ պաշտոնների կնշանակվեն նաև Հանրապետականները. «Մենք մարդուն չենք ասել՝ դու Հանրապետական կուսակցության անդամ ես կամ եղել ես: Ես մարդկանց եմ նշանակել, փոխնախարարներ են եղել, ովքեր ՀՀԿ անդամ են, ինչ սենսացիա կա»:

Նույն շարքից