Գլխավոր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը՝ «գրավյալ» տարածքների վերադարձի վերաբերյալ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությանը, որ առանց «գրավյալ» տարածքների մի մասի վերադարձի խաղաղություն չի լինելու, ասաց, որ հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն:

Փաշինյանը նշեց, որ հայկական կողմի դիրքորոշումը հստակ հայտարարվել է և չի կարծում թե որևէ փոփոխություն կա:

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանն անխուսափելի էր համարել Արցախի հողերի մի մասի հանձնումն Ադրբեջանին՝ իր զարմանքը հայտնելով այն մասով, որ Հայաստանում մարդիկ դա անընդունելի տարբերակ են համարում:

Նույն շարքից